|
Հայաստանի վարչապետն ընդունեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին |
|
Saturday, 04 September 2010 18:05 |
|
Այսօր Երևան այցելեց Հանդբոլի միջազգայն ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան: Պատվավոր հյուրին ընդունեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համատեղ քննարկվեցին գրավիչ այդ մարզաձևը Հայաստանում զարգացնելու հարցեր: Ապա նրանք ուղևորվեցին Վանաձոր, որպեսզի հետևեն «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի վերջին` Հայաստանի և Վրաստանի հավաքականների խաղին: |
|
Read more...
|
|
|
Հավասար հնարավորություններ |
|
Saturday, 04 September 2010 09:40 |
|
Այսօր հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնի Վանաձորում կազմակերպված միջազգային ստուգատեսում: Հակառակորդը Վրաստանի հավաքականն է: Հաջողության դեպքում մեր երկրի նորաստեղծ ընտրանին չորս հավաքականների մրցաշարում կգրավի երկրորդ տեղը, որը լուրջ ձեռքբերում կհամարվի: Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիրան Գոմախիձեն հայտնեց, որ չնայած կրած երկու պարտություններին, իրենց թիմն այսօր պայքարելու է հաղթանակի հասնելու համար: Նա չթաքցրեց, որ Հայաաստանի հավաքականն իր վրա լավ տպավորություն է թողնում և դժվար կլինի պարտության մատնել: |
|
Read more...
|
|
Ովքեր են գլխավոր «մեղավորները» |
|
Saturday, 04 September 2010 08:28 |
|
Վանաձորում անցկացվող հանդբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ընտրանու տարած հաղթանակն Իրանի հավաքականի նկատմամբ մեծ ոգևորություն է առաջացրել: Թերևս, այդ է պատճառը, որ այսօր Երևանից մեծ թվով լրագրողներ են ժամանելու մրցավայր, որպեսզի լուսաբանեն ստուգատեսի եզրափակիչ ակորդային իրադարձությունները: Իսկ առայժմ Վանաձորում շարունակ խոսում են նախօրյակին կատարված փոքր հրաշքի մասին, երբ Հայաստանի ընտրանին կարողացավ առավելության հասնել հանդբոլում հեղինակություն ունեցող Իրանի ներկայացուցիչների նկատմամբ`28:27: |
|
Read more...
|
|
Բելառուսի հավաքականը խնայեց ուժերը |
|
Friday, 03 September 2010 23:01 |
|
Վանաձորի մարզապալատում անցկացվող հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարի երկրորդ օրը Բելառուսի հավաքականը 36:21 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին: Ընդ որում, Բելառուսի հավաքականը չօգտագրծեց իր ողջ ներուժը, և խաղահրապարկում էին հիմնականում թիմի երկրորդ կազմի խաղացողները: Հավանաբար, Բելառուսի հավաքականի մարզիչները խնայում էին ուժերն վերջին` Իրանի հավաքականի հետ հանդիպմանը լավ մասնակցելու համար: |
|
Read more...
|
|
|
|
|
|
|
Page 1 of 5 |