Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ
Երեքշաբթի, 09 Հունիս 2009 22:25

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԻ

 

 Ծնվել է 1954թ. մարտի 16-ին Թբիլիսիում:

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

 1974-1991թթ. աշխատել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում եւ «Պետագրոարդ» վարչությունում որպես վերաստուգիչ:

1992-2003թթ. զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, եղել է ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության պետի տեղակալ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ:

2003-ից աշխատում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ:

Նրան շնորհվել է հարկային ծառայության գնդապետի կոչում եւ հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի կոչում:

Ս. Գրիգորյանը երկար տարիներ ղբաղվել է հանդբոլով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն(1974-1976), ճանաչվել է հանրապետության լավագույն դարպասապահ:

Նա երկար տարիներ հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում:

Ս. Գրիգորյանը 2003-ից Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է:

Ամուսնացած է, ունի  երկու երեխա:

 

 

Վարչապետի գավաթ

Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները:

OnLine

Մենք ունենք 5 հյուրեր ակտիվ

English (United Kingdom) Armenian Russian (CIS)

Կարևոր նորություններ

Տեսանյութեր

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Հ2 հեռուստաալիքի հյուր
 

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Շանթ հեռուստաալիքի հյուր


Դիտել
.