![]() ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ Ողջունում եմ ձեզ` Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայք այցելելու համար: Հանդբոլի սիրահարները շատ են: Այն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերից է, տարածված է աշխարհում, նաև Հայաստանում: Համացանցի այս էջում ծանոթանալու հնարավորություն կստանանք Հայաստանում հանդբոլի դրվածքին, մեր երկրի ներկայացուցիչների ձեռքբերումներին, ընթացիկ խնդիրներին, անելիքներին: Կայքը կտեղեկացնի նաև համաշխարհային հանդբոլի պատմությանը, ներկայիս անցուդարձին: Հուսով եմ, որ տեղեկություններ կստանանք, կգտնեք հանդբոլի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերի հակիրճ պատասխանները, կծանոթանաք այն աշխատանքին, որը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան կատարում է այս մարզաձևը մեր երկրի տարբեր մարզերում, Երևանում, Արցախում զարգացնելու համար: Համոզված եմ, որ այդ ամենի իրազեկումը կնպաստի, որպեսզի ավանդույթներ ունեցող հանդբոլը Հաայստանում աստիճանաբար էլ ավելի մասսայականություն ստանա, բարձր խաղամակարդակի մարզիկներ աճեն, այնպիսի, որ մեր երկրի ներկայացուցիչները հաջողությունների հասնեն միջազգային ստուգատեսներում, արժանավայել հանդես գան ամենաներկայացուցչական մրցաշարերում, նաև օլիմպիական խաղերում: Կներկայացվեն նաև հանդբոլի միջազգային անցուդարձը, կարևոր իրադարձությունները: Կարճ ասած, կայքը կարող է դառնալ հանդբոլի մասին տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցը: Համոզված եմ, որ այն կօգնի ավելի արդյունավետ աշխատելու, նոր էջերով հարստացնելու հայկական սպորտի տարեգրությունը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորում կկայանա Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի հավաքականները:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը Շանթ հեռուստաալիքի հյուր
Հասցե: Հասցե` Հայաստան, Երևան, Ագաթանգեղոսի 6
Հեռախոս: (37410) 54 66 96
Ֆաքս: (37410) 54 66 96
Էլ. փոստ: info@armhandball.am