|
Փորձություն Ավետյաց երկրում |
|
Հանդբոլիստուհիների Հայաստանի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում Ավետյաց երկրում: Մեր ընտրանին մարտի 18-21-ը Իսրայելում մասնակցելու է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին: Այս ստուգատեսում հանդես են գալու Իսրայելի, Կիպրոսի,Մալթայի, Հայաստանի հավաքականները: |
|
Ընթերցել...
|
|
|
Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստ` Կոնգրես հյուրանոցում |
|
Փետրվարի 6-ին Երևանի §Կոնգրես¦ Հյուրանոցում կայացավ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ընդլայնված նիստը:Այն անցավ գործնական մթնոլորտում: Հաշվետվություն տրվեց կատարված աշխատանքի մասին,տեղեկացվեց նոր մրցաշրջանում Հայաստանի առաջնությունների կազմակերպման, հանդբոլը մեր երկրում զարգացնելու կոչված հայ-ֆրանսիական համատեղ պայմանագրի մասին, հաստատվեց 2010-ի միջոցառումների պլանը: Տեղեկատվությամբ հանդես եկան հանդբոլի Հայաստանի և Արցախի մարզերի ֆեդերացիաների նախագահները, եվրոպական մրցաշարերին նախապատրաստվող Հայաստանի կանանց և մինչև 18 տարեկան պատանիների հավաքականների մարզիչները, քննարկվեցին մարզիչների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ հարցեր: |
|
Ընթերցել...
|
|
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ |
|
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում համագործակցության պայմանագիր են ստորագրել «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» նորաստեղծ կազմակերպության և հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարները: «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակից հանդբոլիստների, պարզապես մարզասերների: Նպատակը մեկն է` գործուն աջակցություն դրսևորել հանդբոլը Հայաստանում զարգացնելու համար: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդբոլից եղանակ են ստեղծում աշխարհում, այդ երկրի խաղացողները հաղթել են ամենաներկայացուցչական ստուգատեսներում, օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Հանդբոլի Ֆրանսիայի առաջնությունում 12 դիվիզիոն է: Եվ ահա, ֆրանսիական կողմը պարտավորվել է ի հայտ բերել տարբեր տարիքային խմբերի խաղացողների, որպեսզի նրանք ընդգրկվեն Հայաստանի հավաքական թիմերում, մասնակցեն եվրոպական ստուգատեսների: |
|
Ընթերցել...
|
|
Երկրորդ տեղ Թբիլիսիի մրցաշարում |
|
|
|
|
|
|
Էջ 1 ից 2 |