46

Երևանում անցկացվող մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունում այսօր երկու ենթախմբերում տարբեր տեղեր գրաված թիմերը խաչաձև մրցամարտեր անցկացրին: Առաջին և երկրորդ ենթախմբերում առաջին տեղերը գրաված ՀՄԴ-ի և Աջափնյակի հավաքականները շարունակեցին հաղթարշավները:

ՀՄԴ-ի թիմը թեև երկրորդ ենթախմբում երկրորդ տեղը գրաված Ալավերդիի հավաքականին առաջին խաղակեսում զիջեց 16:19 հաշվով, սակայն հանգստից հետո վերելքով խաղաց և ի վերջո առավելության հասավ մրցակցի նկատմամբ 31:30 հաշվով:

Իսկ Աջափնյակի հավաքականը հաղթեց առաջին  ենթախմբում երկրորդ տեղը գրաված Արցախի ներկայացուցիչներին` 29:26 (16:15) հաշվով:

Լարված ստացվեց առաջին ենթախմբում աղյուսակը եզրափակած ԽՄՕՄՄ-ի և երկրորդ ենթախմբում 3-րդ տեղը գրաված Գավառի հավաքականների հանդիպումը: Վերջինիս խաղացողներն առաջին կեսից հետո առջևում էին 13:11 հաշվով, սակայն խաղն ավարտվեց 19:19 հաշվով: Հաղթողին որոշելու համար կողմերին հնարավորություն տվեց լրացուցիչ պոկումով 5-ական հարված կատարել մրցակցի դարպասին: Ավելի հաջողակ էին ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները, որոնք 4  անգամ գրավեցին մրցակցի դարպասը, իսկ Գավառի հավաքականի խաղացողներին դա հաջողվեց միայն 2 անգամ: Առաջին ենթախմբում  3-րդ տեղը գրաված Վանաձորի հավաքականն էլ վստահորեն հաղթեց երկրորդ ենթախմբի ետնապահ Շենգավիթի թիմին` 39:12 (24: 9) հաշվով:

Վաղը կմրցեն ենթախմբերում միևնույն տեղերը գրաված հավաքականները:

 

 

Friday the 28th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am