Նորություններ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հանդբոլի Միջազգային և ազգային ֆեդերացիաների հետ: Օրակարգում ընդգրկված  էր մի շարք հարցեր այդ թվում Հանդբոլի Միջազգային Ֆեդերացիայի ֆինանսական աջակցություն ազգային ֆեդերացիաներին և ակումբներին: Յուրաքնչյուր ֆեդերացիայի ներկայացրեց իրենց երկուր տիրող համաճարակին վիճակը և դրա բացասական ազդեցությունը ինչպես հանդբոլի, այնպես էլ ընդհանրապես սպորտի վրա:

Տեսակոնֆերանսից հետո Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան՝ Հանդբոլի Միջազգային ֆեդերացիայի կողմից նամակ ստացվա, որտեղ հայտնում էին, որ մեր ֆեդերացիային տրամադրվում է 4000 շվեցարական ֆրանկ դրամական օգնություն պանդեմիայի բացասական ազդեցությունը վերացնելու համար: Այդ գումարը պետք է ծախսվի միմիայն հանդբոլը Հայաստանում վերսկսելու և հունի մեջ գցելու համար:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գործկոմն այժմ քննարկում է միջոցառումների նոր պլան, որպեսզի մոտակա ժամանակներում վերսկսի աշխատանքները:

Ցավալի լուր

Կորոնավիրուսից անմասն չմնաց նաև հանդբոլի մարզաշխարհը: Կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի հանդբոլի հավաքականի նախկին խաղացող Ռուբիկ Համբարձումյանը:

Ռ. Համբարձումյանը երկար տարիներ հանդիսացել է ՀՀ հանդբոլի հավաքականի անդամ և բազմիցս մասնակցել է նախկին ԽՍՀՄ առաջնություններին, ինչպես նաև միջազգային մի շարք մրցաշարերի: Հայաստանի բազմակի չեմպիոն էր: Ակտիվ սպորտը թողնելուց հետո զբաղվում էր մրցավարությամբ: Նա միշտ վայելում էր իր ընկերների սերն ու հարգանքը: Ռ. Համբարձումյանը վերջերս բնակվում էր Մոսկվա քաղաքում:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, վետերանները և իրեն ճանաչողները ցավակցում են Ռ. Համբարձումյանի ընտանիքին և հայտնում իրենց զորակցությունը:

ՀՀ հանդբոլի ֆեդերացիա

Իհարկե մարզվել հնարավոր է

Միգուցե մարզվելու համար լավագույն պայմաններ հնարավոր չէ գտնել, սակայն Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի և մարզչական խորհրդի նախաձեռնությամբ, հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պարտադիր պայմանները, մի շարք քաղաքներում՝ Երևանում, Ալավերդիում և Արցախի հանրապետությունում, սկսեցինք մարզումները:

Նպատակը մեկն էր, գոնե չմոռանանք սովորածը և պատրաստ լինենք այն բաղձալի օրվան, երբ կվերանա այս արհավիրքը և նորց մեր բոլոր թիմերը կվերադառնան իրենց սովորական մարզումներին և ինչու չէ, նաև հանրապետության առաջնություններին:

 

 Այս պատասխանատու գործին անդամագրվել են Երևանում՝ Հրաչ Մխիթարյանը, Վոլոդյա Աբրահամյանը, Ալավերդիում՝ Կարեն Պեպանյանը, Արցախում՝ Վարդգես Մխիթարյանը, Վալերիկ Քոչարյանը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան կոչով դիմում է մնացած բոլոր կազմակերպություններին, պահպանելով պարետատան հրահանգները, սկսել մարզումային փուլը, այլ պարագայում կկորցնենք այն, ինչ որ ունեինք:

Սիրով կընդունենք նաև Ձեր առաջարկությունները, անցումային այս փուլում միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Միաժամանակ հայտնում ենք այն կազմակերպություններին, որոնք չեն ստացել մարզական գույք ֆեդերացիայից, դիմեն անհրաժեշտության դեպքում այն ստանալու համար:

Առողջ եղեք

Հարգանքներով Հարություն Մելքոնյան

Տեսակոնֆերանս

Հուլիսի 14-ին կայացավ տեսակոնֆերանս Հանդբոլի Միջազգային Ֆեդերացիայի կանանց բաժնի հետ: Քննարկվեցին կանանց հանդբոլը ազգային ֆեդերացիաներում, հանդբոլը դպրոցում և փորձեցին անհատականորեն մոտենալ ֆեդերացիաների խնդիրներին: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ներկայացնում էր գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը։

ՀՀ հանդբոլի ֆեդերացիան Միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության ծրագրեր ունի,որն ուղղված կլինի կանանց հանդբոլի զարգացմանը մեր հանրապետությունում։

Ուրախալի լուր

Օրերս տեղի ունեցավ հանդբոլի Եվրոպական ֆեդերացիայի կազմակերպչական և մրցավարական հանձնախմբի համատեղ նիստ, որտեղ քննարկվեցին և հաստատվեցին 2021թ․-ի Եվրոպայի տարբեր առաջնություններ սպասարկող մրցավարների և դելեգատների թեկնածուներին։

Ի ուրախություն մեզ՝ մեր հանրապետությունից մասնակցում էին Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի տեսուչներ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Մխիթարյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը։ Նրանք գերազանց հանձնեցին իրենց առաջադրված հարցաշարը և հաստատվեցին Եվրոպական տեսուչներ՝ հետագա առաջնությունները սպասարկելու համար։

Հաջորդիվ կներկայացնենք ավելի բովանդակալից հաղորդում մեր տեսուչների անցած ուղու վերաբերյալ։

Հանդբոլի ֆեդերացիան շնորհավորում է Արսեն Մխիթարյանին և Աննա Մելքոնյանին ու ցանկանում նորանոր հաջողություններ և բարձրունքներ հանդբոլի Եվրոպական ընտանիքում։

Ցավալի լուր

Կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի հանդբոլի լավագույն մարզիչներից մեկը` Աշոտ Մնացականի Հակոբյանը:

Ա. Հակոբյանը ծնվել է 1956թ. ք. Ալավերդիում: Պատանեկան տարիքից զբաղվել է իր սիրած մարզաձևով` հանդբոլով, և մարզվել 20-րդ դարի լավագույն մարզիչներից մեկի` Օլեգ Գորբունովի մոտ: Ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` անմիջապես անցել է մարզիչ-մանկավարժի աշխատանքին ք. Ալավերդիում: Ա. Հակոբյանը դարձել է հանրապետության չեմպիոն, հանդբոլի հավաքական թիմի կազմում մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին: Իր կողմից ղեկավարած Ալավերդու պատանեկան և մեծահասակների թիմը բազմիցս նվաճել են Հայաստանի չեմպիոնական կոչումները:

Մանկավարժական և մարդկային որակների, վաստակած փորձի և հմտության, իր իսկ նկատմամբ խստապահանջության շնորհիվ նա վայելել է իր սաների և այն կոլեկտիվների սերն ու հարգանքը, որտեղ էլ, որ աշխատել է:

Հայաստանի Հանդբոլի Ֆեդերացիան և հանդբոլային ամբողջ ընտանիքը, մարզասերները, վետերանները ցավակցում են Ա. Հակոբյանի հարազատներին, և հայտնում իրենց զորակցությունը ընտանիքի անդամներին:

Ա. Հակոբյանի հուղարկավորությունը տեղի կունենա ս/թ հուլիսի 1-ին ժամը 14:00 Ալավերդի քաղաքում:

Tuesday the 4th. Pointlink.net. z1news.am Copyright @ 2009-2011 AHF.All Rights Reserved.
Copyright 2012

©


Powered by z1news.am